Սլովենիայի Desnahemisfera եւ EQUA team ստուդիաների դիզայներները Goat Mug արտասովոր գավաթ են ստեղծել՝ ներշնչված վիկինգների դարաշրջանից: Գավաթն այծի կոտոշի տեսք ունի, պատրաստված է հիպոալերգիկ պլաստիկից:
Ըստ Kedem-ի, հեղինակները նշել են, որ գավաթն առաջին հերթին նախատեսված է սուրճի համար, քանի որ հենց այծերն են մարդուն առաջին անգամ ծանոթացրել սուրճի թփերին:
Կոտոշի կաշվե գոտին հնարավորություն է ընձեռում այն պայուսակին ամրացնել, բռնել ձեռքում կամ գցել ուսին: Kickstarter կայքում հեղինակները կարողացել են 458.071 դոլար հավաքել՝ ծրագրած 25.000-ի փոխարեն, այդ պատճառով արդեն այս տարվա մարտին Goat Mug-ն արդեն վաճառքի կհանվի:




























