Թուրքիայի Մալաթիա նահանգում հուլիսի 24-25-ը տեղի է ունենալու  Մալաթիայի  ժողովրդական երգերի 8-րդ փառատոնը, որին մասնակցելու է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ ժողովրդական երգերի փառատոնին բացի թուրքական խմբերից մասնակցելու են Հունաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Հնդկաստանը ներկայացնող ժողովրդական երգչախմբերը։