Հունաստանի Հնագիտության կենտրոնական խորհուրդը հավանության է արժանացրել նախագիծը, որով նախատեսվում է Ֆեսալիայի շրջանում անտիկ մի քանի նավերի խորտակման վայրերն ինքնատիպ ստորջրյա թանգարանների վերածել:

Ըստ Travel-ի, այս երկիրը հետեւողականորեն զարգացնում է ստորջրյա հնագիտական տուրիզմը: Անցյալ տարի Պելոպոնես թերակղզու ակվատորիայում թեմատիկ պարկեր բացվեցին, որտեղ զբոսաշրջիկները կարող են ուսումնասիրել հնագույն նավերի կործանման վայրերը:

Այս տարի հնագիտական նոր օբյեկտ է դառնալու Ալոնիսոս կղզու մոտակայքում մ.թ.ա. V դարում կործանված նավը:

Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան նաեւ այցելել Կիկինտոս կղզու մոտ բյուզանդական նավի խորտակման վայր, որտեղ IX-XIII դարերի խեցեղեն իրեր են պահպանվել: Ափամերձ այդ շրջաններում արտոնագիր ունեցող տրանսպորտային նավեր կաշխատեն, որոնք այցելուներին կփոխադրեն մինչեւ թույլատրված 40 մետր խորությամբ ստորջրյա վայրեր: