Բազմիցս նշվել է սոցիալական ցանցերի վնասի մասին: Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ. նաեւ դրական կողմեր կան: Ամերիկյան Rutgers համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք հոգեկան ծանրաբեռնվածությունից փրկություն են գտնում հենց սոցիալական ցանցերում:
Հետազոտողներն ուսումնասիրել են սթրեսի եւ սոցցանցերից օգտվելու միջեւ կապը: Փորձին շուրջ 1800 կին եւ տղամարդ է մասնակցել:
Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց պարագայում սթրեսի եւ սոցիալական ցանցերում շփման միջեւ կապ չկա: Իսկ ահա կանանց դեպքում արդյունքները ճիշտ հակառակն են: Ըստ Informing-ի, նրանք, ովքեր սոցիալական որեւէ ցանցում գրանցված չեն եղել, ավելի շատ են կախված եղել սթրեսից եւ դեպրեսիայից:
Հավելենք, որ վիրտուալ աշխարհում հաղորդակցվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները 21%-ով ավելի պակաս են ենթակա սթրեսի վտանգին:
Ստացվում է, որ սոցիալական ցանցերում ակտիցությունը կարող է նույնիսկ օգնել հաղթահարել դեպրեսիան: Բայց այս դեպքում նույնպես ամենակարեւորը «ոսկե միջինն է»:




























