Այսօր Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Այդ պահանջից նա պատրաստ է հրաժարվել միայն այն դեպքում, եթե ԼՂ խաղաղ կարգավորման բանակցություններում որպես բանակցող կողմ հանդես գա Ղարաբաղը:
«Եթե Հայաստանը շարունակելու է մնալ որպես դիվանագիտական գլխավոր սուբյեկտ՝ արցախյան հիմնահարցի արտաքին քաղաքականության ոլորտում, ուրեմն՝ նախագահի արտահերթ ընտրություններ կամ հրաժարական: Այսինքն, կամ մենք փոխում ենք հայաստանյան գլխավոր բանակցող սուբյեկտը, կամ Հայաստանն իր տեղը զիջում է պատմական Արցախին՝ որպես գլխավոր բանակցող և առճակատող կողմ»:



















