Իտալացի շեֆ-խոհարարների խումբն իտալական խոհանոցը միավորել է ճապոնականին՝ հետաքրքիր ուտեստ ստեղծելով. պաստա-սուշի:
Ըստ Kedem-ի, այն իրենից ներկայացնում է խեցու տեսքով խոշոր մակարոն (կոնկիլյոնի), քացախով համեմված եփած ալ-դենտե՝ լցոնված սուշիի համար նախատեսված մթերքով. ձուկ, խավիար, բանջարեսեն, ջրիմուռներ: Իտալական ձեւով սուշին մատուցում են սոյայի կամ լոլիկի սոուսով:
Ռեստորանային քննադատների գնահատականը միանշանակ չէ: Ոմանք այն համարում են ֆյուժըն ոճի հետաքրքիր դրսեւորում, իսկ մյուսների համար դա ազգային խոհանոցների անընդունելի խառնուրդ է:
Ամեն դեպքում, պաստա-սուշին աստիճանաբար գրավում է ԱՄՆ-ի ռեստորանները, սակայն տարածում չի գտնում ո՛չ Ճապոնիայում, ո՛չ Իտալիայում:




























