Սերժ Ավետիքյանի վերջին՝ «Անիծված կղզին» ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայում։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասաց ռեժիսորը։
Ֆիլմը ցուցադրվելու է թուրքական NTV հեռուստաալիքով, հոկտեմբերի 9-20-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ավետիքյանը Թուրքիայում կլինի՝  մասնակցելու համար Անթալիայի կինոփառատոնին։

«Ինձ հրավիրել են փառատոնին՝ որպես միջազգային ժյուրիի անդամ»,-ասաց ֆրանսահայ կինոռեժիսորը։ Նա նաեւ հավելեց, որ ֆիլմի ցուցադրությունից հետո բանավեճ կկազմակերպվի։