Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետական այցով կայցելի Երեւան:
Ինչպես NEWS.am-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, այցը կկայանա օգոստոսի երկրորդ կեսին: Այցի ընթացքում կայանալու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը, Դմիտրի Մեդվեդեւը այս տարվա սեպտեմբերին կայցելի Ադրբեջան:



























