Բրիտանացի Էնդի Լիքը, 18 կգ ավելորդ քաշ հավաքելով, 3 տարի շարունակ ապարդյուն փորձել է պայքարել, մինչեւ սեփական ինքնատիպ միջոցն է գտել: Դրա շնորհիվ նա 50 օրվա ընթացքում ցանկալի արդյունքի է հասել:

Էնդի Լիքի մեթոդը դիետաների արագ փոփոխությունն է, քանի դեռ դրանք չեն հասցրել ձանձրացնել: Ընտրելով մեծ ճանաչում վայելող 10 դիետա՝ Էնդին դրանցից յուրաքանչյուրին հետեւել է 5 օր, եւ երբ կորցրել է հետաքրքրությունը, անցել է մյուսին:

Kedem-ի փոխանցմամբ, 50 օրվա ընթացքում նա փորձել է Առողջապահության ազգային ծառայության, 5:2, հումակերության, Աթքինսի, Special K, հյութային, մանկական, կալորիաների հաշվման, թուրինջային եւ կաղամբային դիետաները:

Համեմատելով բոլոր դիետաները՝ տղամարդը հանգել է եզրակացության, որ Առողջապահության ազգային ծառայության խորհուրդներին հետեւելն ամենից հաճելին է եղել: Այն իրականում դիետա չէ, այլ ենթադրում է հավասարակշռված սննդակարգ եւ ներառում է բոլոր խմբի մթերքները. միս, ձուկ, ընդեղեն, բանջարեղեն եւ մրգեր, սակայն սահմանափակում է շաքարավազի եւ կիսաֆաբրիկատների օգտագործումը: