Սոցիալական ցանցերում, ինչպիսին է, օրինակ, Facebook-ը, լուրերի փոխանակումն օգնում է մշտապես տեղյակ լինել իրադարձություններին եւ բարձրացնում է դրանց հանդեպ հետաքրքրությունը: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները:

Վերջին շրջանում երիտասարդներն իրական կյանքից ավելի կտրված են լինում: Շատերը տեղեկություն են թողնում սոցիալական ցանցի իրենց էջին՝ առանց մտածելու դրա բովանդակության մասին:

Ըստ The Hindustan Times-ի, հետազոտությանը մասնակցել է Facebook-ի 265 ակտիվ օգտատեր: Նրանք միջինը 400 ընկեր են ունեցել սոցիալական ցանցում: Հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների հրապարակած հաղորդագրություններն ու դրանց շուրջ ընկերների արձագանքը: MedDaily-ի փոխանցմամբ, գիտնականները պարզել են. անհրաժեշտ է ընկերների հետ քննարկել լուրերը:

Հրապարակված լուրի շուրջ մասնակիցների հետաքրքրվածության աստիճանը կախված է եղել ստացված հետադարձ կապից: Ի դեպ, դրա որակը մեծ նշանակություն է ունեցել: Այսպես, մակերեսային մեկնաբանություններն ու «Հավանել» նշումը հետաքրքրություն չի առաջացնում: Առավելապես հետաքրքրված են եղել այն օգտատերերը, ովքեր իրենց ընկերներին հարցեր են տվել, այլ ոչ թե պարզապես լուր են հրապարակել իրենց համար: