ԱՄՆ քաղաքացիները սոցհարցման ընթացքում երկրի նախագահ Բարաք Օբամային բնութագրել են մեկ բառով: Pew Research հետազոտական ընկերության հրապարակած զեկույցում ասվում է, որ նախագահին ամենաշատն անվանել են «լավը» (35), «ոչ կոմպետենտ» (33) եւ «խելացի» (21):
Այս բնութագրումները պահպանել են իրենց դիրքերը 2013 թ. համեմատությամբ: Սակայն չորրորդ՝ «ստախոս», բնութագրի փոխարեն այս անգամ հնչել է «բռնապետ» բառը (12): Նույն թվով Օբամային անվանել են «ազնիվ» եւ «հիմար»: Ամենաքիչը քաղաքացիները նրան բնութագրել են՝ որպես «նախագահ», փոխանցում է Lenta-ն:
Ըստ վերլուծաբանների՝ հարցման արդյունքները վկայում են, որ Օբամայի վարկանիշը իջել է վերջին տարիներին: 2009 թ. նախագահին բնութագրող առաջին հնգյակը հետեւյալն էր՝ «խելացի», «լավ», «սոցիալիստ», «լիբերալ» եւ «հիանալի»:
Հունվարի 7-11-ին անցկացված հարցմանը մասնակցել է ԱՄՆ 1504 քաղաքացի:




























