Ամերիկուհի Լի Վոչսթեթերը ամուսնու մահվանից հետո ընդհանուր առմամբ 7 տարի ապրել է զբոսանավերի վրա: Այդ մասին հաղորդում The Daily Mirror-ը: Կինը վաճառել է Ֆլորիդայի իր տունը եւ մշտական բնակությունը փոխել է ամուսնու մահվանից հետո (1997թ.) վերջինիս հանձնարարությամբ: Նա կնոջը կտակել է «երբեք չընդհատել կրուիզները»:

Կինը տարեկան 160 հազար դոլար է ծախսում խցիկների, սննդի եւ զվարճանքների համար: Ճանապարհորդությունների ընթացքում նա եղել է ավելի քան 100 կրուիզներում: 86-ամյա թոշակառուն պատմում է, որ նա ամենից շատ հավանում է ասիական երկրները, քանի որ դրանցում կյանքը շատ է տարբերվում ԱՄՆ-ից, հայտնում է Lenta-ն:

Կինը նշել է, որ ոչ միշտ է նավահանգիստներում ափ դուրս գալիս, քանի որ շատ քաղաքներում արդեն եղել է: