«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝  Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան  հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել:

Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում