Հունվարի 19-ին Ջեյմս Ռեյնը ինքնագնաց հողափոր մեքենա եւ բուլդոզեր է վարձակալել եւ քանդել սեփական տունը: Ոստիկանությունում հայտնել են, որ Ռեյնը մեղադրվել է նենգամիտ խուլիգանության մեջ եւ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տղամարդը քննիչներին հայտարարել է, որ տունը գտնվել է վթարային վիճակում, հաղորդում է ABC-ը:

Տան տիրուհու՝ Դիանա Անդրիշաքի խոսքով՝ ընտանիքը ավելի քան 9 տարի բնակվել է այդ տանը: «Իմ բոլոր իրերն այդ տանն էին», - ասել է կինը: Նա նաեւ նշել է, որ երբ տուն է վերադարձել եւ նկատել ավերածությունը, ամուսինն արդեն գտնվել է ոստիկանական բաժնում:

Անդրիշաքը նաեւ հավելել է, որ չի կարող բացատրել ամուսնու նման վարքի շարժառիթները: «Ես կատակեցի, թե նա արդյոք չի պատրաստվում ոչնչացնել տունը եւ նա պատասխանեց «Այո»: Ես մտածեցի, որ նա կատակում է եւ գնացի աշխատանքի», - պատմում է կինը: