Ճամայկայի կառավարությունը հավանության է արժանացրել ոչ մեծ քանակությամբ մարիխուանայի պահպանումն օրինականացնող օրինագծին: Սա նշանակում է, որ այժմ կրոնական նպատակներով մարիխուանա օգտագործող ռաստաֆարական համայնքն այլեւս կարող է այն ծխել օրինական հիմքերով:

Օրինագիծը նաեւ նախատեսում է բժշկական եւ թերապեւտիկ նպատակներով մարիխունայի աճեցումը, վաճառքն ու տարածումը թույլատրող մարմին ստեղծել:

Այս շաբաթ օրինագիծը պետք է հաստատվի Սենատում: Օրինագիծը նաեւ ենթադրում է, որ հասարակական վայրերում կարգելվի մարիխուանա ծխելը կարգելվի