Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում երկու իրավազորություն կա, Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Ի պատասխան պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ռուսական ռազմաբազայում Պերմյակովի գտնվելու հիմքերի մասին հարցին՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ վկայակոչվել էր ՌԴ Սահմանադրությունը, որն արգելում է ՌԴ քաղաքացիներին հանձնելը, գլխավոր դատախազը նշել է, որ ռուսական ռազմաբազայի տարածքը ՌԴ տարածք չի հանդիսանում, սակայն այնտեղ ռուսական օրենսդրության իրավազորությունն է գործում: Դա կարգավորվում է 1997թ. երկկողմ պայմանագրով:
Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների գործողություններին, որոնք Պերմյակովին հանձնել էին ռազմաբազային, այդ հարցը եւս ուսումնասիրվում է, տեղեկացրել է Կոստանյանը:




























