Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 25-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 215 դատապարտյալ:


Հունիսի 25-ի դրությամբ պատժից ազատվել են`Նուբարաշեն ՔԿՀ-ից 38 դատապարտյալ, Արթիկ ՔԿՀ-ից` 11 դատապարտյալ, Վանաձոր ՔԿՀ-ից` 15 դատապարտյալ, Գորիս ՔԿՀ-ից` 5 դատապարտյալ, Էրեբունի ՔԿՀ-ից 53 դատապարտյալ, Սեւան ՔԿՀ-ից` 19 դատապարտյալ, Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ից` 1 դատապարտյալ, Կոշ ՔԿՀ-ից` 23 դատապարտյալ, Վարդաշեն ՔԿՀ-ից` 24 դատապարտյալ, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից` 7 դատապարտյալ, Աբովյան ՔԿՀ-ից` 10 դատապարտյալ, Հրազդան ՔԿՀ-ից` 1 դատապարտյալ, Մեղրի ՔԿՀ-ից` 8 դատապարտյալ: