Կահիրեի թանգարանում փչացրել են Թութանհամոնի թաղման դիմակը: Պոկելով մորուքը՝ կուրատորները որոշել են ծածկել հետքերը եւ այն հետ տեղադրել, սակայն սխալմամբ օգտագործել են անհամապատասխան սոսինձ: Եւ այժմ դիմակի կզակի եւ ավելի վաղ մասունքի պոկված մասի միջեւ առկա է թափանցիկ-դեղին նյութի տեսանելի մի շերտ, հայտնում է  LifeNews-ը;

Թութանհամոնը Եգիպտոսը թագավորել է մ.թ.ա. 1332-1323թթ.: Պատմաբանները նրան համարում են հայտնի կրոնական բարեփոխիչ եւ Նեֆերտիտիի ամուսին Էխնաթոն փարավոնի որդին:

Թութանհամոնի մահվան պատճառները բացահայտված չեն: Ըստ առաջին վարկածի՝ նա մահացել է հիվանդությունից, մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ նրան սպանել են: Թութանհամոնի գերեզմանը պահպանվել է ընդհուպ մինչեւ դրա բացահայտումը՝ 1922թ.: Վերջինիս հայտնաբերումը 20-րդ դարի խոշորագույն հնագիտական բացահայտումների շարքին է դասվում: