Իսպանիայում զանգվածային կալանավորումներ են իրականացվել։ Խմբավորման մեջ մտել են մի քանի կավատներ, որոնց ենթակայության մեջ գտնվել են 400 կին եւ աղջիկ։ Մարմնավաճառներից ամենաերիտասարդը ընդամենը 14 տարեկան է եղել։
Հասարակաց տների ցանցը գործել է Մուրսիա նահանգում, գրում է El Mundo-ն։ Ապագա մարմնավաճառների հետ կավատները ծանոթացել են ինտերնետ կայքերում, գիշերային ակումբներում եւ նույնիսկ դպրոցներում»։ Նրանք ընտրել են անչափահաս աղջիկներին եւ սկզբում առաջարկել բարմենուհու, սպասուհու աշխատանք, հաղորդում է NEWSru.com-ն։
Հաճախորդները հարուստ ընտրության հնարավորություն են ունեցել. Մարմնավաճառների նկարներով անվանացանկում ավելի քան 400 անունն է հաշվվել։ «Աղջիկների» հետ տեսակցության արժեքը տատանվել է 80-200 եվրոյի սահմաններում։
ՆԳՆ-ի տվյալներով՝ մարմնավաճառների թվում 12 անչափահաս է եղել։ Կալանավորվել է 14 կավատ, ինչպես նաեւ հասարակաց տների 15 հաճախորդներ։ Չի բացառվում, որ նրանց նկատմամբ մանկապղծության մեղադրանքով քրեական գործ կհարուցվի։


























