Հունվարի 21-ին, ժամը 20.15-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























