Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհավորելով Ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա: «Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին»,-ասել է Հայաստանի նախագահը: