Հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Կայքի տեղեկություններով՝ վարորդը Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարարն էր, ով այժմ աշխատում է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների կրթական կենտրոնում որպես ամբիոնի վարիչ:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:




























