Հուլիսի 14-ին Ֆրանսիայում ազգային տոն է. այդ օրը նշվում է Բաստիլի գրավման օրը։ Ինչպես միշտ, Ելիսեյան դաշտերում այդ օրը զինվորական շքերթ տեղի կունենա։

Մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանությանը կհետեւեն 3 հազար ոստիկաններ եւ ժանդարմներ։ Հանդիսությունների անցկացման վայրերում կտրականապես կարգելվի ոգելից խմիչքների վաճառքը։

Միջոցների տնտեսման համար Նիկոլա Սարկոզին հրաժարվել է Ելիսեյան պալատում մի քանի հարյուր մարդկանց համար նախատեսված ավանդական մեծ ընդունելությունից։