Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 22-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «ԿինոԵրեւան»-ի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻԱԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 34 VF 236 համարանիշի, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 34 SC 736 համարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 64 MM 066 համարանիշի, «Միթսուբիշի» մակնիշի 30 LS 672 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 35 SP 032 համարանիշի (վարորդ` Կ. Պ.) ավտոմեքենաները: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 30-ամյա Կ.Պ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: