Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 01.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում արգելափակվել է ձնակույտում (հիվանդ չի տեղափոխում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՋՋ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները քաղաքային այգու մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Սեւանի ԲԿ-ին պատկանող շտապօգնության ավտոմեքենան: