Թուրքիայի Մալաթիա քաղաքում ոստիկանությունը 6 տարեկան երեխայի է ձերբակալել եւ մատնահետքեր վերցրել։ Firat գործակալության փոխանցմամբ՝ Մալաթիայում ապրող Մեհմեդ Ա.-ն դիմել է վարչապետին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով՝ բողոքելով, որ իր 6-ամյա թոռանը ոստիկանությունը բերման է ենթարկել, վերցրել մատնահետքեր՝ բակում մեկ այլ երեխայի հետ վիճաբանության պատճառով։

Հիշյալ դեպքի կապակցությամբ, Մալաթիայի Մարդու իրավունքների նահանգային բաժինը որոշում է ընդունել պահանջել նահանգային ոստիկանությունից հետաքննություն սկսել՝ մեղավորներին պարզելու համար։