13-ամյա մի երեխա հրաշքով կենդանի է մնացել ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռի կործանման արդյունքում: Ինքնաթիռում հինգ ուղեւոր է եղել, 72-ամյա ամերիկացին եւ նրա չորս թոռները, որոնք հյուր էին եկել Իսրայելից: Ուղեւորներից միայն մեկին՝ 13-ամյա Մոշե Մենորային է հաջողվել կենդանի մնալ:
Beech Baron 58 մակնիշի ինքնաթիռը թռել էր Սենթ-Իգնաս քաղաքի (Միչիգան նահանգ) օդանավակայանից: Թռիչքի պահին տեխնիկական խնդիրներ են առաջացել, եւ օդանավն ընկել է ճանապարհի վրա՝ բախվելով շինություններից մեկին: Մայրուղով անցնող վարորդներից ոչ ոք չի տուժել:




























