Հուլիսի 13-ի լույս  14-ի գիշերը  եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար, Աշաղը Սեյդահմեդլի, Կորգան, Աշաղը Վեյսալի, Թաղիբեյլի, Սարըջանլու, Շխլար, Լեւոնարխ, Նամիրլի եւ Սեյսուլան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ: