Ըստ փորձագետի՝ Ուկրաինայում գազի արդյունահանման տնտեսական ինքնարժեքը  1000 խմ-ի համար  5 430 գրիվնայի մակարդակում ($320)՝17 գրիվնա/$  փոխարժեքի պայմաններում, խիստ ուռճացված է: Ըստ նրա՝  գազի իրական միջին գինը, հաշվի առնելով  շուկայական գներով ներմուծման ծավալը, որը բավարար չէ ներքին սպառման համար, կազմում է 2222 գրիվնա/հազար խմ, կամ  130,7 դոլար:

Փորձագետը նաեւ հաշվարկել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հավելյալ ձեռք բերել եւս 9,3 մլրդ խմ: