Դատախազները 26 բանտարկություն են պահանջում  Costa Concordia-ի կապիտանի համար, հայտնում է France-Presse գործակալությունը:

«Այս առաջարկությունը չափազանցություն չէ», - Գրոսետոյի դատարանում հայտարարել է դատախազ Մարիա Նավարոն:

Իտալական լրատվամիջոցները նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյին կնքել են Վախկոտ կապիտան մականունով նավի խորտակմանը հանգեցնող նրա գործողությունների, ինչպես նաեւ նախքան ուղեւրոների տարհանումը վերջացնելը նավքը լքելու համար, հայտնում է Gazeta-ն:

Costa Concordia նավը խորտակվել է 2012թ. հունվարին՝ Ջուլիո կղզու ափերի մոտ: Պատահարի արդյունքում 32 մարդ է զոհվել: