Մերձմոսկվացի գործարարի տնից չորս ավազակներ 11 մլն  ընդհանուր արժեքով փող եւ թանկարժեք իրեր են գողացել, ՌԴ  ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստիից»:

Ըստ ոստիկանության՝ գործարարի Բալաշիխում գտնվող տան վրա ավազակները հարձակվել էին դեկտեմբերին, սակայն տուժածը միայն երկուշաբթի է այդ մասին հայտնել: Հաղորդման ուշացման պատճառները մամուլի ծառայությունից չեն հայտնել:

Դիմակավոր չորս անհայտ անձինք, սեղմելով դուռը, ներխուժել են առեւտրային ընկերության  գլխավոր տնօրենի տուն, տանտիրոջը սպառնացել զենքով եւ գաղտնապահարանից տարել փող եւ թանկարժեք զարդեր, ինչից հետո փախել են:

Վնասը կազմել է 11 մլն ռուբլի, ավազակային հարձակման փաստով քրգործ է հարուցվել: