ԵԽԽՎ-ում Ռուսաստանի իրավասությունների վերաբերյալ զեկուցող, մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Սթեֆան Շենահն առաջարկում է վերականգնել ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքը, սակայն սահմանափակել նրա մասնակցությունը դիտորդական առաքելություններում, երեքշաբթի հայտարարել է Մոնիթորինգի կոմիտեի անդամ, ՌԴ-ի պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին:

Շենահի զեկույցի բանաձեւի նախագծում առաջարկվում է վավերացնել Ռուսաստանի Դաշնության իրավասությունները՝ ընդհանուր երկխոսության առաջխաղացման նպատակներով: Միեւնույն ժամանակ առաջարկվում է 2015թ. դադարեցնել մեր պատվիրակության անդամների իրավունքները ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններում մասնակցության, վեհաժշողովի մարմինները ներկայացնելու  մասիով », - Սլուցկին հայտարարել է լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում նա ընդգծել է, որ ՌԴ-ի պատվիրակությունը կպաշտպանի լիարժեք ձեւաչափում իր իրավասությունների վերադարձման համար:

Պատվիրակության զեկույցի վերջնական տարբերակը հասկանալի կլինի մոնիթորինգի հանձնաժողովում չորեքշաբթի ճշգրտումներ մտցնելուց հետո: