Հուլիսի 14-ին կայացել են վրաց-ադրբեջանական խորհրդակցությունները սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ, խորհրդակցություններն անց են կացվել Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Դավիթ Չակլագանիայի եւ Խալաֆ Խալաֆովի միջեւ:
Քննարկվել են նախկինում չհամաձայնեցված սահմանների վերաբերյալ փորձագետների ունեցած հանդիպման արդյունքները, առաջընթաց է նկատվել պետական սահմանագծի անցկացման գործում: Որոշվել է կառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել Բաքվում:



























