Աղբյուրի տվյալներով՝ սահմանապահները, նկատելով Տաջիկստանի կողմ շարժվող սահմանախախտներին, նախազգուշական կրակ են արձակել եւ առաջարկել հանձնվել…

Տաջիկա-աֆղանական սահմանին փոխհրաձգության ընթացքում Տաջիկստանի երկու քաղաքացիներ (ենթադրյալ թմրամաքսանենգներ) են սպանվել են, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ սահմանապահները, նկատելով Տաջիկստանի կողմ շարժվող սահմանախախտներին, նախազգուշական կրակ են արձակել եւ առաջարկել հանձնվել: Ի պատասխան՝ աֆղանական Փյանջա ափից կրակոցներ են հնչել:

Փոխհրաձգության ընթացքում երկու մաքսանենգներն էլ սպանվել են: Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, նրանցից մեկը թմրավաճառության մեղադրանքով միջպետական հետախուզության մեջ է գտնվել: