«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվողն Մոսուլ քաղաքում հրդեհել են հայկական հնագույն եկեղեցիներից մեկը: Այս մասին հաղորդում է BasNews-ը:

Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինիի խոսքով՝ ԻՊ-ի գրոհայինները շարունակում են հրդեհել եւ ավերել հանրային նշանակության շինությունները, շենքերը, պղծել սրբատեղիները: Գրոայինները այրել են նաեւ Մոսուլի Վահդա շրջանի հայկական եկեղեցին:

Գործակալության փոխանցմամբ՝ հայերն ու այլ քրիստոնյաները լքել են քաղաքը, երբ գրոհայինները գրավեցին այն 2014-ի հունիսին: