2019թ.-ից Եվրոպա գազամատակարարումները Ուկրաինան շրջանցելով իրականացնելու որոշումը կայացվել է, եւ Եվրամիությունը քիչ ժամանակ ունի ենթակառույցների նախապատրասման համար: Այս մասին Եվրոպական գազային կոներանսում հայտարարել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի՝ Ռուսաստանից Ուկյրաինայի տարածքով գազի տարանցումը 2014 թ.  նվազել է մեկ երրորդով, որի հետեւանքով Կիեւը կորցրել է շուրջ մլրդ դոլար: Ըստ հիմնադրամի՝ 2014 թ. տարանցման ծավալը կազմել է  58,8 մլրդ խմ: Այն նվազել է 25 մլրդ խմ-ով՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Ուկրաինայի տարանցման մասնաբաժինը կրճատվել է 52 –ից մինչեւ 40%:

Ավելի վաղ  «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ  «Թուրքական հոսք» նախագիծը միակ երթուղին է, որով  Եվրոպա կարող է մատակարարվել 63 մլրդ խմ ռուսական գազ, որն առայժմ Ուկրաինայով է տարանցվում:  «Այլ տարբերակներ չկան, - ընդգծել է Միլլերը: - Մեր եվրոպացի գործընկերները տեղյակ են այս մասին, եւ այժմ նրանց խնդիրն է ստեղծել ահրաժեշտ գազատար ենթակառույց՝ Թուրքիայի եւ Հունաստանի սահմանից»: