Ադրբեջանի Ռազմական դատախազության բաժնի դատախազին վիրավորել են որսի ժամանակ:

Contact.az-ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Ահմեդովը հունվարի 24-ին հրազենային վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ օրը Ռահման Ահմեդովը ընկերների հետ միասին որսի է դուրս եկել: Մոտ 21:00-ին Ահմեդովի ընկեր Իդրիս Մուրտուզովը անզգուշությամբ որսորդական զենքից կրակել է նրա վրա: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ առողջությանը քիչ ծանր վնաս հասցնելու հոդվածով, համապատասխան փորձաքննություններ են նշանակվել: Միեւնույն ժամանակ, Ահմեդովի նկատմամբ Ռազմական դատախազությունում ծառայողական հետաքննություն է իրականացվում:

Աղբյուրը նշում է, որ նշված շրջանում հնարավոր է միայն նապաստակների կամ կաքավի որս: Սակայն ժամը 21-ին որսն արգելված է: