Հրանտ Դինքի հիմնադրած Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի փոփոխություն է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, 5 տարի որպես գլխավոր խմբագիր աշխատած Ռոբեր Քոփթաշը հեռանում է պարտականություններից։

«Ակոս»-ի գլխավոր խմբագրի պատասխանատու պաշտոնն ստանձնելու է Եթվարթ Դանզիկյանը։

Եթվարթ Դանզիկյանը ծնվել է Ստամբուլում, 1969 թվականին։ Սովորել է Ստամբուլի հայկական Մխիթարյան լիցեյում։ Իր ներդրումն է ունեցել «Ակոս»-ի հիմնադրմանը։ Հանդեսացել է «Իլեթիշիմ յայընլարը» հրատարակչատան խմբագիր։  NTV եւ CNBC հեռուստաընկերություններում լրատվական բաժնի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։  Հրապարակումները տպագրվել են Birikim եւ Radikal պարբերականում։ 2008-ից գրում է «Ակոս»-ում։