Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստած «Հատուկ Չանաքալեի համար» օրացույցի մեջ հայտնվել է Երեւանում գտնվող հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն 2015-ի հետ կապված «Չանաքալեի հերոսության եւ հավերժ բարեկամության հիշատակին» անունը կրող եւ «Հատուկ Չանաքալեի համար» օրացույցում ապրիլ ամսվա էջի լուսանկարներում Չանաքալեի հիշատակման միջոցառումների լուսանկարների մեջ տեղ է գտել նաեւ Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը, որն արված է ապրիլի 24-ին։
Այս լուսանկարը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում, իսկ ազգայնական հատվածում որպես դավաճանություն որակվել։
Հիշեցնենք, որ Թուրքիան ամեն տարի Չանաքալեի ճակատամարտը նշել է մարտի 18-ին, սակայն այս տարի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե այն նշվելու է ապրիլի 24-ին։ Էրդողանի այս որոշումը խիստ քննադատության պատճառ էր դարձել թե Թուրքիայում, թե Թուրքիայից դուրս։





























