ԵԽԽՎ-ից դուրս գալու դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը չի տարածվի Ռուաստանի վրա, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը։

«Բնականաբար, Եվրոպայի Խորհուրդից ելքը նշանակում է ՄԻԵԴ-ի իրավազորության դադարեցում։ Սակայն այնտեղ կա մի վերապահում, որ համաձայնագրին երկրի անդամության շրջանում ստացված գործերը նրանք շարունակում են քննարկվել», - ասել է Կոնոբալովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

2014թ. օգոստոսին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ ՄԻԵԴ-ի իրավազորության դաշտից, սակայն այդ հարցն առայժմ օրակարգում ընդգրկված չէ։ Նա հստակեցրել էր, որ ՄԻԵԴ-ը շատ որոշումներ ընդունում է քաղաքականապես շահադրդված եւ չի իրականանցում այն գործառույթները, հանուն որոնց ստեղծվել է։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն մինչեւ ապրիլ ամիս Ռուսաստանի պատվիրակությանը զրկել է հիմնական իրավասություններից, իսկ Ռուսաստանն, ի պատասխան, դադարեցրել է իր անդամությունը ԵԽԽՎ-ին մինչեւ տարվա վերջ։