Ադրբեջանական ԶՈՒ-ն ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը, եւ այն ներկայացնում է՝ որպես հայկական։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են անհրաժեշտ հաղթանակները, անգամ մտացածին եւ պղպջակավոր, երբեմն անգամ նրանց աչքին անօդաչուներ են երեւում։

Մեր արժանահավատ տվյալներով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչուն։ «Ադրբեջանի գործընկերները շփոթվել են եւ շուտով այդ հարցի շուրջ նոր տեղեկություններ կհայտնվեն», - Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։