Ղրղըզստանի մահմեդականները բնակչությանը կոչ են արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց՝ ի նշան բողոքի Մուհամեդ մարգարեին ծաղրող Charlie Hebdo թերթի ծաղրանկարների։

Ղրղըզստանի Օշի մարզում մարգարեի նկատմամբ սիրո շաբաթ է անցկացվել։ Նրա կյանքի մասին կպատմեն բոլոր մզիկթներում։

Օշի մարզի Նոոկատյան շրջանում «Ես սիրում եմ իմ մարգարեին» վանկարկումով ցույցեր են սկսվել։ Մասնակիցները ակտիվորեն քարոզում են տեղի բնակիչներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից։

Նշվում է, որ Կենտրոնական շուկան Ղրղըզստանի հարավում ակտիվ ամենաակտիվ առեւտրի ավանդական վայր է։ Ընդ որում, տեղական կրպակներում ֆրանսիական օծանելիքները Ֆրանսիայից ներմուծված գործնականում միակ ապրանքն են։