Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերը՝ «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը վաղը՝ հունվարի 30-ին, նիստ են անցկացնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Նիստը տեղի կունենա «Ժառանգություն» խմբակցությունում ժամը 13:30-ին»,- ասաց պատգամավորը:
Նիստի օրակարգը դեռ հայտնի չէ:




























