Ճապոնացի լրագրողուհին ավտովթարի զոհ է դարձել Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանի ճանապարհին, ուր նա ուղեւորվում էր՝ «Իսլամական պետություն» խմբավորման պատանդների թեման լուսաբանելու համար:

«Կիոդո» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայում Ճապոնիայի դեսպանատանը, տեղեկացնում է, որ մեքենան, ենթադրաբար՝ տաքսի, բախվել է բեռնատարին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վթարի մանրամասները հայտնի չեն: Դեսպանատունը ճշտում է պատահարի հանգամանքները:

Լրագրողներն ուղեւորվում էին Սիրիայի հետ սահման, որպեսզի լուսաբանեն իրաքյան մահապարտ-ահաբեկիչ կնոջը հորդանանցի օդաչուի հետ հնարավոր փոխանակումը, ինչպես նաեւ ճապոնացի գերու՝ Կենձի Գոտոյի ազատ արձակումը: