ԱՄՆ սենատորներն առաջարկել են Իրաքում՝ Նինվեի դաշտավայրում, քրիստոնյաների համար ինքնավար գավառ ստեղծել:
17 սենատորներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որում ամերիկյան իշխանություններից պահանջել են նպաստել այս շրջանում ասորիների եւ քրիստոնեական այլ փոքրամասնությունների հետապնդումների դադարեցմանը: Այս մասին հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, 2014 թվականին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները Նինվեի դաշտից դուրս մղեցին կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Հարկադիր տեղահանվածները շուրջ 200 հազարն էին, որոնք ստիպված եղան բնակություն հաստատել Իրաքյան Քուրդիստանում:





























