ԱՄՆ-ի իշխանությունները համաձայն չեն ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր սառը պատերազմի մասին տեսակետին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է Մոսկվայի հետ համագործակցությունը մի շարք հարցերի շուրջ, որոնք մասնավորապես վերաբերում են Իրաքի, Սիրիայի, Մերձավոր Արեւելքի իրավիճակին:
«Բայց այն, ինչը տեղի է ունենում Ուկրաինայում, անօրինական է եւ պետք է հետեւանքներ ունենա», - Պետդեպի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ն շարունակում է սատարել Ուկրաինային»:
Գորբաչովը հունվարի 29-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմ է ընթանում, որը կարող է վերածվել «տաքի»: Ըստ նրա՝ Վաշինգտոնը Մոսկվային ներքաշել է դիմակայության մեջ՝ փորձելով բացահայտ իրականացնել իր «հաղթահերոսության» գաղափարը:
Գորբաչովը զգուշացրել է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ «տաք պատերազմի» հնարավորության մասին





























