Մադրիդի կենդանաբանական այգու ղեկավարությունը ցանկանում է Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի Sea Life կենտրոնից անպայման գնել աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականի հաղթանակը գուշակած ութոտնուկ Պաուլին: Իսպանացիներն ուզում են, որ գործարքը, ինչքան հնարավոր է շուտ տեղի ունենա եւ օկտուպուսը դառնա Մադրիդի սեփականությունը: Չի բացառվում նաեւ որեւէ կենդանու հետ փոխանակությունը: Իսպանական մամուլը նշում է, որ Մադրիդում Պաուլին խոսատնում են ամենալավ խնամքը եւ մեծ ուշադրություն:

Հիշեցնենք, որ Պաուլը հայտնի դարձավ աշխարհի առաջնությանը Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր եւ եզրափակիչ՝ Իսպանիա-Հոլանդիա հանդիպումների արդյունքների ճիշտ գուշակմամբ: