2014թ. Ադրբեջանից փախած եւ Հայաստանում բնակվող 37 ընտանիքներ (102 մարդ) կարողացել են անվճար սեփականացնել իրենց զբաղեցրած կացարանները (42 սենյակ), հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ներկայացնելով անցյալ տարվա աշխատանքի արդյունքները:

Իսկ վերջին 3 տարիներին, ՀՀ կառավարության օրենքներին համապատասխան, հանրակացարաններում բնակվող 235 ընտանիք  (558 մարդ) դարձել են զբաղեցրած 268 սենյակների օրինական սեփականատերը: Հանրակացարանների անվճար սեփականաշնորհում է ապահովվել ոչ միայն փախստականների, այլեւ հայաստանցի ընտանիքների համար: