Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ, 1994թ. աշխարհի չեմպիոն Ռոմարիոն կմասնակցի հոկտեմբերի 3-ին Բրազիլիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ռոմարիոն պատգամավորի թեկնածու է Ռիո դե Ժանեյրո նահանգից եւ Սոցիալիստական կուսակցությունից:

AS.com-ի փոխանցմամբ` նախկին ֆուտբոլիստը քարոզարշավն արդեն սկսել է: Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետերն են ֆուտբոլը՝ որպես երիտասարդների հանցավորության դեմ պայքարի միջոց, եւ Դաունի համախտանիշով տառապող մարդկանց համար նախատեսված օգնության ծրագրերը: