Ստամբուլում հունվարի 30-ի երեկոյան սկսված ուժեղ քամու պատճառով Աթաթուրքի եւ Սաբիհ Գոկչենի անվան օդանավակայաններում հետաձգվել են 103 ավիաչվերթներ: Այս մասին հաղորդում են օդանավակայանների կայքերը:

Մինչեւ 100 կմ/ժամ արագության հասնող քամու պատճառով դադարեցվել է նաեւ Ստամբուլի եվրոպական եւ ասիական մասերի միջեւ նավերի երթեւեկությունը:

Ըստ օդերեւութաբանների վատ եղանակը Թուրքիայի տարածքում կշարունակվի մինչեւ փետրվարի 3-ը:

Մոտակա օրերին 50-80 կմ/ժամ արագությամբ քամի է սպասվում նաեւ Թուրքիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում՝ Էգեյան ծովի ափերին, ինչպես նաեւ հյուսիս արեւմուտքում՝ Սեւ ծովի ափերին: